
Ղրիմի բռնակցումն իրականացվել է 1991 թվականին. Նարիշկին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Պետդումայում ունեցած ելույթի ժամանակ Ուկրաինային մեղադրել է 1991 թվականին Ղրիմը բռնակցելու մեջ.
«Ըստ էության, հենց այն ժամանակ՝ 23 տարի առաջ է իրականացվել Ղրիմի բռնակցումը, ճիշտ է՝ խաղաղ ձևով: Սակայն դա հիրավի եղել է բռնակցում: Դեռևս 1991 թվականի հունվարին Ղրիմի մարզում անցկացվել է Ղրիմն Ուկրաինային հանձնելու մասին հանրաքվե:
Դրա դեմ արտահայտվել է թերակղզու բնակչության 93 տոկոսը: Հանրաքվեի մասնակցության ցուցանիշը կազմել է 81 տոկոս: Ղրիմը բռնի կերպ Ուկրաինային միացնելը հնարավոր է դարձել մասնավորապես մի շարք ռուս քաղաքական գործիչների անպատասխանատվության պատճառով»: