Բաժիններ՝

Վրաստանում բացահայտվում է Սաակաշվիլիի «մահվան էսկադրոնների» գործունեությունը. մամուլ

Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ժամանակ գոյության ունեցած «մահվան էսկադրոնների» գոյության մասին վաղուց շրջանառվող լուրերն այժմ սկսում են ճանաչում ստանալ պաշտոնական մակարդակով:

Վրաստանում «մահվան էսկադրոններ» են անվանում այն մարդկանց խմբին, որոնք, առանց հետաքննության ու դատի, վերացրել են անցանկալի անձանց: Մարդիկ անհետացել են խորհրդավոր հանգամանքներում, նրանց հարազատներն ու մերձավորները ոչինչ չեն կարողացել իմանալ նրանց մասին:

Այժմ Վրաստանի ՆԳՆ-ը հայտնել է «մահվան էսկադրոնների» գործունեության հետաքննման առաջին արդյունքների մասին: Հայտարարվել է Վրաստանի բնակիչների առևանգման ու վերացման առնվազն երկու դեպքի մասին: Երկու դեպքն էլ գրանցվել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո, երբ Վրաստանում սկսվեց «լրտեսների» որս:

Տվյալ գործով կալանքի տակ վերցված Վրաստանի ՆԳՆ-ի՝ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի վարչության նախկին պետ Ռոման Շամատավային սպառնում է ցմահ ազատազրկում:

Վրաստանի ՆԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին երեկ հայտնել է, որ բացահայտվել է 2008 թվականի օգոստոսի 16-ին անհետացած Դավիթ Ծինդելիանիի գործը, որին Սաակաշվիլիի ժամանակ Վրաստանի անվտանգության ծառայությունը կասկածել է աբխազներին ու ռուս զինվորականներին տեղեկություններ հաղորդելու մեջ:

Շամատավային մեղադրել են Ծինդելիանիին ապօրինաբար ազատազրկելու, ապա և նրան սպանելու մեջ, ինչն իրականացվել է Սև ծովում՝ ափից 4 մետր հեռավորության վրա: Շամատավային մեղադրանք է հարուցվել Վրաստանի ՔՕ 143.2 հոդվածը (ապօրինի ազատազրկում) և 109.2 հոդվածը (դիտավորյալ սպանություն) խախտելու համար:

Ռոման Շամատավան մեկուսարանում է գտնվում ևս երկու գործով. 2008 թվականի խորհրդարանական ընտրությունների օրը Ինգուրի գետի կամրջի պայթեցում և 2008 թվականի օգոստոսի վերջին ՊՆ-ի հետախուզական դեպարտամենտի սպա Պաատա Կարդավային ապօրինաբար ազատազրկում ու սպանություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս