Մկրտչյանին դրել են մալադոյի տեղ ու գանյատ են անում. «ՀԺ»

«ՕԵԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանին մի քանի հարց ուղղեցինք կապված ԱԺ դահլիճում իր պատգամավորական աթոռի տեղի փոփոխության հետ»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Հիշեցնենք, որ Բոթոյանը հեռացել էր ՕԵԿ-ի իր տեղից ու տեղափոխվել անկախ պատգամավորների շարք։ Մեր զրույցում նա ասաց. «Դե էնտեղ է անկախ պատգամավորների շարքը, ես էլ տեղափոխվել եմ»։ Ի դեպ, Բոթոյանի պատգամավորական տեղի փոփոխությունից հետո իր տեղը չի կարողանում գտնել նորաթուխ հանրապետական Վահրամ Մկրտչյանը.

Բոթոյանին անկախ պատգամավորների շարք տեղափոխելու համար Մկրտչյանին հանեցին իր նախկին տեղից։ ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալուց հետո նրան տեղավորել էին անկախների շարքում, որովհետև ՀՀԿ հատվածում տեղ չկար։

Բոթոյանի՝ ՕԵԿ-ից դուրս գալուց հետո Մկրտչյանին վերջապես տեղափոխեցին հարազատ միջավայր, որովհետև Բոթոյանը նախկինում նստում էր ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի արանքում, և Մկրտչյանը, այդ տեղում հայտնվելով, կպավ Հանրապետականին։ Բայց այդ տեղում մնաց ընդամենը մեկ օր, որովհետև հիմա էլ տեղափոխել են պատգամավոր Արման Սահակյանի տեղը, Սահակյանին էլ բերել Բոթոյանի տեղը։ Տպավորություն է, թե ՀՀԿ խմբակցությունում Մկրտչյանին դրել են մալադոյի տեղ ու գանյատ են անում»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս