
PSY-ը ևս մեկ անգամ «պայթեցրել» է համացանցը (տեսանյութ)

KP.ru-ի փոխանցմամբ՝ կորեացի ռեպեր PSY-ը, ով համայն աշխարհում մեծ ճանաչում է վայելում իր Gangnam Style տեսահոլովակով, ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը:
PSY-ը համատեղ կոմպոզիցիա է ձայնագրել ամերիկացի հիփ-հոփ աստղ Snoop Dogg-ի հետ, որը ստացել է Hangover անունը: Նրանք խոստացել են, որ նոր երգը կդառնա «երեկույթների հիմն»: Տեսահոլովակը YouTube վիդեոհոսթինգում հայտնվել է այս տարվա հունիսի 8-ին և ներկա դրությամբ ունի ավելի քան 33.3 միլիոն դիտում:
Նախորդ անգամ PSY-ը համացանցը բառացիորեն «պայթեցրել» էր 2012 թվականին՝ իր Gangman Style հիթով: Այն դարձել է YouTube վիդեոհոսթինգում բոլոր ժամանակներում ամենաշատ դիտումներն ունեցող տեսահոլովակը (ներկա դրությամբ այն ունի ավելի քան 2 միլիարդ դիտում):