Գ.Սահակյանը խոստացավ ուսումնասիրել և պատասխանատվության ենթարկել կեղծիք թույլ տված պատգամավորներին
«Անցած նստաշրջանից ծանր բեռ ունենք: Ազգային ժողովը կեղծիքով հաստատել է կառավարության ծրագիրը: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը, ի՞նչ եք արել, որ տեսանյութով ապացուցված գոնե նվազագույնը 3 ձայնով կեղծիքը բացահայտեք»,- այսօր Աժ նիստի սկզբում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
«Ցանկացած դեպքում կեղծիքներին դեմ եմ: Ես այս դեպքում չգիտեմ ինչի մասին է խոսքը: Տվյալ օրինագիծը 3-4 ձայն ավելիով անցնում էր»,- հակադարձեց Գ.Սահակյանը:
Նա նշեց, որ եթե կա տեսաժապավեն, կուսումնասիրեն ու պատասխանատվության կենթարկեն: Դիմելով ՀՀԿ պատգամավորներին՝ Գ.Սահակյանը հայտարարեց, որ մյուս խմբակցությունների ներկայացուցիչների դեպքում չի արձագանքելու, բայց ՀՀԿ-ն մեծամասնություն է և ՀՀԿ կողմից նման դեպքերը խիստ կպատժվեն: