Արմեն Աշոտյանը՝ կուտակայինի մասին. «Վերևից» հրահանգ կա ապահովել ՀՀ օրենսդրության լիարժեք իրականացումը» .aravot.am
Նախարարը հայտարարում է, որ ցանկացած դիմում պետք է միայն օրենքով սահմանված կարգով ընթացք ստանա Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից մեկնաբանություն խնդրեց այն մասին, որ դպրոցների տնօրենները կամ հրաժարվում են ընդունել իրենց աշխատակիցների աշխատավարձից կուտակային վճարներ չհաշվարկելու և չփոխանցելու մասին դիմումները՝ պատճառաբանելով, թե «վերեւից» համապատասխան հրահանգ չունեն, կամ ընդունում են դրանք ու ընթացք չեն տալիս:
«Վերեւից կա հրահանգ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրության լիարժեք իրականացումը՝ ցանկացած աշխատակցի պարագայում, եւ ցանկացած դիմում, որ ստացվում է այս կամ այն ուսումնական հաստատության կողմից, պետք է օրենքով սահմանված կարգով ընթացք ստանա: Ուղղակի եթե լինում են դեպքեր, ահազանգից առաջ անպայման փորձեք ճշտել գերատեսչական պատկանելությունը»,-ասաց նախարարը:
Մանրամասներն՝ այստեղ
© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից