Հրանտ Բագրատյան. Մինիստրությունները լցրել եք անհասկանալի նյութով
Ղարաբաղի հարցը նույն կերպ եղել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն Հայաստանի մտնելու ժամանակ: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում արեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա՝ այն ժամանակ Շվեյցարիայում ուզում էին Հայաստանի գործընթացից դուրս հանել, սակայն փաստարկն ընդունվեց՝ ինչպես է Ղարաբաղը տնտեսական գործունեություն ծավալելու: Բագրատյանի խոսքով՝ Ադրբեջանը չհամաձայնեց սահմանը բացել, արդյունքում այսօր Ղարաբաղում շրջանառվում է հայկական դրամը:
«Պետք է գա ինձնից հարցնի, սովորի ու վազի նախագահի ականջին հուշի: Մինիստրությունները լցրել եք անհասկանալի նյութով, ու ուզում եք այդ նյութը արտաքին քաղաքականություն իրականացնի»,- ասաց Հ.Բագրատյանը: