Պատգամավորները հարգեցին Սմբատ Այվազյանի հիշատակը

Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ԱԺ հերթական նստաշրջանի բացման ժամանակ առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել Արցախյան ազատամարտի մասնակից, Տիգրան Մեծ ջոկատի հրամանատար, ԳԽ և ԱԺ երկու գումարումների պատգամավոր Սմբատ Այվազյանի հիշատակը։

Հիշեցնենք, որ Սմբատ Այվազյանը մահացել էր հունիսի 7-ի գիշերը Փարիզի հիվանդանոցում, երկարատև հիվանդությունից հետո: 

ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ինքնաբացարկ ներկայացրած ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանի փոխարեն ԿԸՀ-ն պատգամավոր է նշանակել Տիգրան Ներսիսյանին, իսկ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ նշանակված ՀՀԿ-ական պատգամավոր Մարտին Սարգսյանի փոխարեն՝ Վազգեն Կարախանյանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30