Վարվելակերպի ժամանակակից մի քանի կանոններ, որոնք կարեւոր է իմանալ եւ պահպանել
Վարվելակերպի կանոնների պահպանումը կարեւոր է յուրաքանչյուրի համար: Դրանք խոսքի մշակույթի, տարրական բարեկրթության, արտաքին տեսքի եւ զգացմունքները կառավարելու վերաբերյալ ընդունված պարզ կաննոներ են, որոնք անհրաժշետ է, որ պահպանեն ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Ժամանանակից տեխնոլոգիները եւս իրենց «խմբագրումներն» են մտցրել էթիկետի ավանդական կանոններում: Այսպիսով, ստորեւ ներկայացվում են մի շարք անհրաժեշտ կանոններ.
Եթե դուք ասում եք «ես հրավիրում եմ», դա նշանակում է, որ դուք եք վճարելու, եթե ձեւակերպումը մի փոքր այլ է` «եկեք գնանք ռեստորան», այս դեպքում յուրաքանչյուրը կարող է վճարել իր համար, նաեւ` տղամարդը կարող է վճարել կնոջ փոխարեն:
Երբեք առանց նախազգուշացնելու հյուր մի գնացեք: Եթե ձեզ այցելել են առանց նախազգուշացման, կարող եք ձեզ թույլ տալ լինել խալաթով եւ մազփաթաթուկներով:
Հանրային վայրերում սմարթֆոնը մի դրեք սեղանին: Այդ կերպ վարվելով, դուք ակամա ցույց եք տալիս, թե որքան առաջնային է ձեր կյանքում այն եւ, հակառակը, որքան անկարեւոր է միջավայրը:
Չի կարելի աղջկան հրավիրել ժամադրության եւ նրա հետ շփվել sms հաղորդագրության միջոցով:
Տղամարդը երբեք չպետք է կնոջ պայուսակը վերցնի: Նա կանացի վերարկուն նույնպես պետք է վերցնի միայն հանդերձարան տանելու համար:
Եթե դուք ինչ-որ մեկի հետ գնում եք, եւ ձեր ուղեկիցը բարեւում է ձեզ անծանոթ մարդուն, անհրաժեշտ է, որ դուք եւս ողջունեք նրան:
Շատերն այն կարծիքին են, որ սուշին հարակվոր է ուտել փայտիկներով, սակայն դա այնքան էլ ճիշտ չէ: Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, սուշին կարող են փորձել նաեւ ձեռքերով:
Կոշիկները մշտապես պետք է մաքուր լինեն:
Հեռախոսով դատարկաբանությամբ մի զբաղվեք: Եթե դուք սրտալի զրույցի կարիք ունեք,ավելի լավ է ընկերոջ հետ հանդիպեք:
Եթե ձեզ վիրավորել են, անհրաժեշտություն չկա նույն կոպտությամբ արձագանքել, առավել եւս, բարձրացնել ձայնը: Չարժե իջնել այդ մարդու մակարդակին: Ժպտացեք եւ քաղաքավարի հեռացեք անդաստիարակ զրուցակցից:
Փողոցում տղամարդը պետք է քայլի կնոջ ձախ կողմով: Աջից կարող են քայլել միայն զինծառայողները, ովքեր պետք է զինվորական արարողություն կատարեն:
Ինը բան պետք է գաղտնի պահել` տարիքը, հարստությունը, տան թերությունները, աղոթքը, դեղորայքի բաղադրությունը, սիրային կապը, նվերը, պատիվն ու անպատվությունը:
Կինոթատրոնում, թատրոնում, համերգի ժամանակ շարքերի միջով հարկավոր է անցնել` դեմքով դեպի նստածները:
Տղամարդը ռեստորան միշտ առաջինն է մտնում` այդ կերպ ցույց տալով ով է նախաձեռնողը եւ ով է վճարելու: Մեծ խմբի այցելության դեպքում առաջինը մտնում է նա, ով հրավիրողն է: Եթե դռան մոտ այցելուներին դիմավորում է շվեյցարը, ապա տղամարդն առաջինը պետք է ներս թողնի կնոջը:
Երբեք չի կարելի դիպչել կնոջը առանց նրա ցանկության: Չի կարելի զրույցի ժամանակ դիպչել նրան, թփթփացնել ուսին, բռնել ձեռքը, բացի այն դեպքերից, երբ օգնում եք իջնել կամ բարձրանալ մեքենա կամ անցնել փողոցը:
Եթե ինչ -որ մեկն անքաղաքավարի է ձեզ դիմում, օրինակ` «է~յ, դու» ձեւով, պետք չէ նույն ոճով պատասխանել: Հարկավոր էլ չէ բարոյախրատական քարոզ կարդալ, այլ պարզապես պետք է սեփական օրինակով դաս տալ:
Օծանելիքի օգտագործման ոսկե օրենքը չափավորությունն է: Եթե դուք երեկոյան դեռ զգում եք ձեր օծանելիքի հոտը, ապա հավատացած եղեք, որ մնացածն արդեն շնչահեղձ են եղել:
Բարեկիրթ տղամարդը միշտ հարգալից է կանանց նկատմամբ: Կանանց ներկայությամբ նա ծխում է միայն նրանց թույլտվությամբ:
Ով էլ որ դու լինես` տնօրեն, ակադեմիկոս, տարեց կին, թե դպրոցական, տարածք մտնելիս առաջինը պետք է բարեւել:
Պահպանեք գրությունների գաղտնիությունը` լինի նամակ թե sms: Ծնողները չպետք է կարդան երեխաների, ամուսինները` միմյանց նամակները:
Մի ձգտեք հետեւել նորաձեւությանը կուրորեն: Ավելի լավ է գեղեցիկ եւ նրբաոճ լինել, քան նորաձեւ եւ անհեթեթ:
Եթե ներողություն խնդրելուց հետո ձեզ ներել են, չարժե այլեւս այդ թեմային անդրադառնալ: Պարզապես նման սխալ այլեւս թույլ մի տվեք:
Տգեղ եւ գռեհիկ տպավորություն են թողնում բարձր ծիծաղը, աղմկոտ զրույցը, մարդկանց սեւեռված նայելը:
Երբեք մի մոռացեք շնորհակալություն հայտնել մերձավորներին, հարազատներին եւ ընկերներին: