«Ժառանգության» փոխնախագահ. Միայն նոր իշխանությունները կկարողանան վերականգնել Հայաստանի սուբյեկտայնությունը

Ռուսաստան-Ադրբեջան ռազմական համագործակցությունը շարունակվում է, Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունն էլ երեկ հերթական անգամ վերահաստատեց Կրեմլի մոտեցումը` «Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծիքով` ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացման պատճառն այն է, որ Հայաստանն այլևս իրենից գործոն չի ներկայացնում: Ըստ նրա` Ռուսաստանը Հայաստանի հետ անում է այն, ինչ ուզում է, քանի որ, միևնույն է՝ Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն պատասխանում:

«Ռուսաստանի իշխանությունները հստակ հասկանում են այն պարզ իրողությունը, որ Հայաստանի իշխանությունն այլևս իրենց ենթակայության տակ է, իրենք այստեղ անում են այն, ինչ ցանկանում են, և որևէ մեկն իրենց դիմադրություն ցույց չի տալիս: Մենք կորցրել ենք մեր սուբյեկտայնությունը` Սերժ Սարգսյանի ակտիվ ջանքերով, ուստի իրենց մնում է միայն կառուցել իրենց քաղաքականությունը սուբյեկտի, այս դեպքում, ցավոք սրտի, Ադրբեջանի հետ: Եվ միայն նոր իշխանությունները կկարողանան վերականգնել Հայաստանի սուբյեկտայնությունը »,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս