Կառավարությունը չի բավարարել քառյակին

Քիչ առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության աշխատասենյակում ավարտվեց խորհրդարանի ոչ իշխանական չորս ուժերի հերթական հանդիպումը:

Դրա ընթացքում քննարկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:

Նիստի ավարտից հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ քառյակը բավարարված չէ կառավարության կողմից օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկներից և հիմա իրենք են պատրաստվում առաջարկությունների փաթեթ ներկայացնել կառավարությանը:

Ըստ Հակոբյանի, եթե իրենց ներկայացրած առաջարկությունները չընդունվեն, ապա արտահերթ նիստ հրավիրելու քառյակի որոշումը կմնա ուժի մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս