ՀՀԿ-ական պատգամավորը՝ Քոչարյանի «մարդկանց» մասին. Ի՞նչ է՝ Քոչարյանը կադրերի դարբնոցի դիրեկտո՞ր է. ԳԱԼԱ

«Ոչ Քոչարյանը, ոչ մյուսը… ի՞նչ է, Քոչարյանը կադրերի դարբնոցի դիրեկտո՞ր է՝ ինչ ա: Եղել են մարդիկ, ովքեր իրա ժամանակ աշխատել են եւ լավ են աշխատել եւ կարծում եմ՝ ի՞նչ, որ Սերժ Սարգսյանը նախագահ չլիներ, այսօրվա բոլոր պաշտոնյաներին արգելվու՞մ է նոր պաշտոն զբաղեցնել: Մարդիկ հոմ կապված չեն իրանց անձով, դրանք բոլորը հարգարժան մարդիկ են», – ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում այսպես է արձագանքել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ այն հարցին, թե համակարծի՞ք է, որ նոր կառավարության կազմում ընդգրկվում են հիմնականում «քոչարյանական կադրերը»:

ԱԺ պատգամավորի խոսքերով նման ձեւակերպումներն արհամարհանք են: «Բա եթե ասում եք Սերժ Սարգսյանի կադրեր, կամ Ռոբերտ Քոչարյանի, ես չափահաս մարդ եմ, ինչի պետք է ինձ կապեք ինչ-որ մեկի հետ, իմ աշխատանքային հաջողությունները, կամ անհաջողությունները: Դա այնքան էլ պատիվ չի բերում, երբ մարդկանց, ով տարիքով շատ ավելի մեծ է, քան գործող նախագահները, ասում են՝ նրանց կադրերն են: Ես գիտեմ դրանց տակ ինչ կա, դա ուղղակի իմաստով չեն ասում, այսինքն, նրանց ճտերն են էլի»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930