Առաջադրվում է մի մարդ, որը եղել է նախկին վարչապետ ու այդ խմբակցության անդամներից որևէ մեկը ծպտուն չի հանում. ԳԱԼԱ
«Քառյակի մասին խոսելը հարաբերական է, առավել ևս, որ առաջադրվում է մի մարդ, որը եղել է նախկին վարչապետ ու այդ խմբակցության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, իսկ խմբակցության անդամներից որևէ մեկը ծպտուն չի հանում՝ կամ կողմ, կամ դեմ խոսելու մասին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Հ. Բագրատյանի առաջադրմանը:
ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչո՞ւ երեկ քառյակը Ազգային ժողովում միասնական դիրքորոշմամբ հանդես չեկավ՝ Ազգային ժողովի նախագահի թեկնածության հետ կապված՝ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է. «Քառյակը, որպես այդպիսին, ինչ-որ հատուկ չի քննարկել միասնական թեկնածուով հանդես գալու հարց»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: