Բաժիններ՝

Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունն այսօր հայտարարել է Ռուսաստանի հանդեպ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակի հետ:

Խոսքը գնում է Ռուսաստանի պաշտոնական կառույցների 23 ներկայացուցչի և այլ անձանց մուտքի վիզա տրամադրելու ժամանակավոր կասեցման մասին: Նրանց անունները կհրապարակվեն ավելի ուշ:

Ճապոնիայի կողմից Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելն իրականացվում է G7-ի երկրների միջև ձեռք բերված համապատասխան պայմանավորվածության շրջանակներում: Ճապոնիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթը սահմանել էր այս տարվա մարտի 18-ին՝ կապված Ղրիմի դեպքերի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930