
Կարելի է հարմարավետ դարձնել անգամ 8 քմ տարածքով տնակը (լուսանկարներ)

Այն դեպքում, երբ շատերը շտապում են հիփոթեքային վարկեր վերցնել` ընդարձակ բնակարաններ ձեռք բերելու համար, ամերիկուհի Դի Ուիլյամսը շատ լավ տեղավորվել է իր փոքրիկ` ընդամենը 8 քմ տարածքով հարմարավետ բնակարանում:
Նա որոշել է կյանքը փոխել` տասը տարի առաջ ունեցած սրտի նոպայից հետո: «Հասկացա, որ ոչ մի իմաստ չկա 30 տարով վարկ վերցնել»,-ասել է նա: Դին ինքն անձամբ է կառուցել իր տունը, որտեղ իրեն շատ երջանիկ է զգում, գրում է AdMe.ru –ն: