Աշոտյանն իրերն է հավաքում. «Ժողուվուրդ»

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցել են, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը մի քանի օր առաջ արդեն սկսել է իր աշխատասենյակի իրերը հավաքել։

«Բանն այն է, որ Ա. Աշոտյանը տեղյակ է, որ ինքը չի վերանշանակվելու նախարարի պաշտոնում, ինչի համար էլ նախապատրաստվել է։ «Ժողովուրդ»-ը փորձեց Արմեն Աշոտյանից պարզել՝ արդյոք արդեն հավաքել է իր անձնական իրերը.

«Ես մասնակցել եմ համաքաղաքային շաբաթօրյակին, ինչպես քաղաքի տեսանելի վայրերում, այնպես էլ անտեսանելի, ինչպիսին իմ աշխատասենյակն է, այն մաքրված է ավելորդ թղթերից, գույքագրվել է ամբողջ իմ գրադարանային ֆոնդը, մի մասը նվիրաբերել եմ արդարադատության նախարարությանը՝ գաղութների գրադարանների համար, ու շարունակում ենք աշխատել նախագահի տրված հանձարարականներով»»,- գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս