Հովիկ Աբրահամյանի մերձավորները կփոխարինեին ԲՀԿ-ի համար «պերսոնա նոն գրատա» պաշտոնյաներին. «Հրապարակ»

«Շաբաթ օրը ՀՀԿ ԳՄ նիստը տեղի կունենա 15։30-ին, ինչը ԳՄ-ների պրակտիկայում հազվադեպ է պատահում, մանավանդ որ օրն աշխատանքային է»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. «ՀՀԿ-ում չգիտեն նաև, թե ով կփոխարինի Դավիթ Հարությունյանին՝ պետաիրավական հանձնաժողովում։

Ծերերը հակված են այնտեղ տեսնել Հովհաննես Սահակյանին, բայց կասկածներ ունեն, որ հնարավոր է առաջադրվի Արփինե Հովհաննիսյանը, ով նաև կստանձնի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարի պարտականությունները։

Ի դեպ, խնդրահարույց է նաև մեկ այլ հանձնաժողովի նախագահի՝ Հովիկ Աբրահամյանի մերձավոր Արտակ Դավթյանի հարցը, ում վարչապետը տեսնում է ԿԳ նախարարի պաշտոնում։ Արմեն Աշոտյանն ու Հրայր Թովմասյանը ԲՀԿ-ի համար «պերսոնա նոն գրատա» են, նրանց իր կաբինետում չի տեսնում նաև նորաթուխ վարչապետը»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930