Արևմուտքը հասկանում է, որ Բելառուսն Ուկրաինա չէ. Լուկաշենկո
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է երկրի խորհրդարանին ու ժողովրդին՝ հայտնելով, որ Արևմուտքը հասկանում է, որ Բելառուսն Ուկրաինա չէ, և որ երկրում անհնար է պետական հեղաշրջում իրականացնելը.
«Նրանք հասկանում են, որ այսօր Բելառուսն Ուկրաինա չէ, և այստեղ անելիք չունեն: Լուկաշենկոն անընդունելի է Արևմուտքի համար և, հազիվ թե, լինի ընդունելի: Սակայն նրանք իրենց հաշիվ են տալիս, որ այսօր չեսն կարող շրջել Բելառուսը: Այսօր ամեն ինչ վճռում է երկրի տնտեսական բարեկեցությունը»:
Լուկաշենկոն հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ու Արևմուտքի երկրները խորհուրդներ են տվել Ուկրաինային ու արաբական մի շարք երկրների, որոնցում տեղի է ունեցել իշխանափոխություն, ինչը մասնավորապես վերաբերվել է այդ երկրների տնտեսական ռազմավարությանը: Լուկաշենկոն կարծում է, որ ԱՄՆ-ն ու Արևմուտքը պարզապես պայքարում են իրենց ազդեցության համար: