Բաժիններ՝

Ռուսաստանում գտնվող Roshen-ի գործարաններն ամբողջովին վերսկսել են իրենց աշխատանքը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում հրուշակեղենի խոշորագույն կորպորացիա հանդիսացող Roshen-ը, որի հաշվեհամարների վրա կալանք էր դրվել Ռուսաստանում, վերսկսել է Ռուսաստանի Լիպեցկի մարզում իր արտադրական աշխատանքները: Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը.

«Roshen կորպորացիան իրազեկում է, որ 2014 թվականի ապրիլից սկսած վերականգնվել է ընկերության ռուսական ձեռնարկությունների աշխատանքը: Ներկա դրությամբ Լիպեցկում ու Լիպեցկի մարզում գտնվող երկու գործարանում հրուշակեղենի արտադրությունն ընթանում է սովորական ռեժիմով»:

Ընկերությունն ընդգծել է, որ Լիպեցկի գործարանները շարունակելու են իրենց գործունեությունը՝ ընթացիկ տարվա արտադրական պլանին համապատասխան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930