
Պանամայի ջրանցքն ընդլայնման աշխատանքների ավարտվելուց հետո իր ողջ հզորությամբ կսկսի գործել 2016 թվականին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պանամայի ջրանցքն ընդլայնման աշխատանքների ավարտվելուց հետո իր ողջ հզորությամբ կսկսի գործել 2016 թվականին: Այս մասին երեկ հայտարարել է Պանամայի նախագահ Ռիկարդո Մարտինելին:
Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ ավարտված է Պանամայի ջրանցքի վերակառուցման աշխատանքների 75 տոկոսը: Մարտինելին վստահեցրել է, որ Պանամայի ջրանցքն ընդլայնվելուց հետո իր ողջ ծավալով կսկսի գործել 2015 թվականի վերջից կամ 2016 թվականի սկզբից:
Վերակառուցման աշխատանքների ավարտվելուց հետո Պանամայի ջրանցքի թողունակությունը կրկնապատկվելու է՝ տարեկան 300 միլիոն տոննա բեռից հասցվելով մինչև 600 միլիոն տոննայի: