Պուտինը կնահանջի, եթե տեսնի, որ Ուկրաինան լրջորեն մոբիլիզացվել է. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ժնևյան համաձայնագրի շնորհիվ պաշտոնական Կիևի մոտ հայտնվել է թանկարժեք ժամանակ, և այժմ ամեն ինչ կախված է Ուկրաինայի իշխանությունների ու զինվորականության ճիշտ գործողություններից:
Gordonua.com-ին տված հարցազրույցի ժամանակ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ժնևից հետո ամեն ինչ կախված է Ուկրաինայից, մոբիլիզացվելու և իրեն պաշտպանելու նրա ունակությունից.
«Ռուսաստանի հետ դիմակայության ավարտը կախված է նրանից, թե որքան արագ ուկրաինացիները կարող են ամրապնդել իրենց իրավապահ ու ռազմական կառույցները, բարձրացնել զորքերի մարտական ոգին, առավելագույնս չեզոքացնել հինգերորդ շարասյանը, որը ներկայումս կարող է տարածվել ողջ երկրով մեկ:
Գլխավոր հարցն այն է, թե Ուկրաինան որքանով է ունակ պաշտպանել իրեն: Եթե Պուտինը համոզվի, որ նա ունակ չէ դրան, ապա հետագայում նույնպես կհարձակվի, կմանևրի, կգործի՝ ուշադրություն չդարձնելով Արևմուտքի սպառնալիքների վրա: Բայց եթե Պուտինը տեսնի, որ Ուկրաինան լրջորեն մոբիլիզացվել է, ապա նա կնահանջի»: