Բաժիններ՝

ԱՄՆ-ը կարող է Աֆղանստանում իր զինծառայողների քանակը նվազեցնել մինչև 10.000-ի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները չեն բացառում Աֆղանստանում իրենց ռազմական ներկայությունը մինչև 10.000 զինծառայողի նվազեցնելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը, ով ծանոթ է հարցի քննարկմանը:

Փորձագետները կարծում են, որ հենց 10.000 զինծառայողը հանդիսանում է այն օպտիմալ քանակը, որը Վաշինգտոնը պատրաստվում էր թողնել Աֆղանստանում՝ տեղի անվտանգության ուժերին նախապատրաստելու համար: Այժմ, սակայն, պարզվում է, որ դա կարող է կրճատվել ավելի քան երկու անգամ:

Այդ կոնտինգենտը հիմնականում կենտրոնանալու է ահաբեկչության դեմ պայքարում աֆղանական կառույցներին օգնելու վրա: Ներկա դրությամբ Աֆղանստանում ամերիկյան զինվորական կոնտինգենտը բաղկացած է 33.000 զինծառայողից: Դա եռակի ավելի քիչ է, քան՝ 2011 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930