Յանուկովիչին մտադիր են պատասխանատվության ենթարկել նաեւ Գոլոդոմորը որպես ցեղասպանություն չճանաչելու համար
INTERFAX գործակալության փոխանցմամբ`Ուկրաինայի գլխավոր դատախազությունը որոշել է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին պատասխանատվության ենթարկել` «1932-1933թթ. Գոլոդոմորը որպես ցեղասպանություն չճանաչելու համար»: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Վարույթ է հարուցվել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 364 հոդվածի հատկանիշներով` իշխանության կամ ծառայողական պարտականությունների չարաշահում:
Ներկայումս Ուկրաինայում Յանուկովիչի նկատմամբ մի քանի քրեական գործ է հարուցված, այդ թվում` կանխամտածված սպանության հոդվածով: Նախկին նախագահի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: