«Թիվ 1 օլիգարխի հանդեպ սերը կուրացրել է»․ Անդրանիկ Քոչարյան. «Ժամանակ»
Հայ ազգային Կոնգրես կուսակցության անդամները շարունակում են մտածել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայ֊մանավորված է քառյակի ճնշմամբ։ Կոնգրեսի անդամները կարծում են նաև, որ իրենց գործընկեր «Բարգավաճ Հայաստանը» մասնակցության հարցը մարտիկյան իրադարձություններին ապացուցված չէ, և դա եղել է ընդամենը որոշ մարդկանց կարծիքը, հտևաբար և նրանց հետ համագործակցությունը տրամաբանական և ընդունելի է։
ՀԱԿ Վանաձորի գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս համագործակցության տրամաբանական շարունակությունը նախագահի հրաժարականը պահանջելը պետք է լինի.
«Մեր նպատակը երբեք չի եղել վարչապետի հրաժարականը, որովհետեւ մենք վաղուցվանից համոզված ենք, որ այս ամենի պատասխանատուն երկրի նախագահն է իր թիմով։ Ամբողջ թիմը՝ նախագահի գլխավորությամբ պետք է հրաժարական տա, և տնտեսական, և ընդհանուր քաղաքականությունը պետք է փոխվի։ Համակարգային փոփոխություն է պետք՝ հակառակ դեպքում Տիգրան Սարգսյանին Սարգիս Տիգրանյանով փոխելը կամ Մկով փոխելը մեզ ոչինչ չի տալու», – ասաց նա։
Մեր դիտարկմանը, թե «Բարգավաճ Հայաստանը» բազմիցս կրկնել է, որ իրենց օրակարգում նախագահի հրաժարականի հարց չկա, մեր զրուցակիցն ասաց. «Առայժմ չեն պահանջում նախագահի հրաժարական, բայց ես մտածում եմ, որ իրենք էլ կհասկանան ու կհանգեն այդ խնդրի գիտակցմանը»։
Հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ է մտածում իրենց հասցեին հնչեցրած այն մեղադրանքների մասին, որ այժմ համագործակցում են մի կուսակցության հետ, ում ժամանակին մեղադրում էին մարտիմեկյան իրադարձություններին մասնակցություն ունենալու մեջ, Ա. Մանուկյանն ասաց.
«Նախ՝ ես ոչ մի պաշտոնական մեղադրանք չեմ կարդացել որևէ տեղ, որևէ ապացույց չկա, առանձին անհատ մարդիկ իրենց կարծիքն են հայտնել, իսկ կարծիքով չեն դատում մարդուն կամ կազմակերպությանը, դատում են ապացույցներով։ Դա մեկ, երկրորդը՝ ամեն ժամանակ իր պահանջն է դնում, իր հրամայականն է ունենում։ Ես համոզված եմ՝ նման բան չի եղել։ Մեր ճշգրտող հարցին՝ խոսքը ԲՀԿ մասնակցության վերաբերյա՞լ է մարտիմեկյան իրադարձություններին. «Այո՛, Մարտի մեկի առումով ԲՀԿ մեղադրանքի վերաբերյալ»։ Մեր հիշեցմանը, թե ժամանակին այդ մասին Կոնգրեսն էր ասում, Մանուկյանը հակադարձեց. «Կոնգրեսը չի ասել, պաշտոնական նման հայտարարություն երբեք չի արել»։
Դիտարկմանը, թե «Փաստահավաք խմբի» շրջանակներում այն ժամանակ ՀԱԿ անդամ Անդրանիկ Քոչարյանն է նման բացահայտում արել, Մանուկյանն ասաց. «Անդրանիկ Քոչարյանը հիմա որտե՞ղ է գտնվում, վերջում պարզվեց, որ նա բոլորովին այլ խնդիրներ է դրել իր առաջ, որի հետևանքով էլ այսօր ՀԱԿ-ի հետ որևէ առնչություն չունի։ Դա Անդրանիկ Քոչարյանի կարծիքն էր, որ չի ապացուցվել»։
Այս կապակցությամբ Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող նախկին «Փաստահավաք խմբի«անդամ Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան մեր հարցի՝ արդյո՞ք այսօր ՀԱԿ-ում չգտնվելն ընդհանրապես որևէ կապ ունի այն ժամանակ արած բացահայ֊տումների հետ, և արդյո՞ք դա սոսկ իր անձնական կարծիքն է, ինչպես պնդում է ՀԱԿ Վանաձորի գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանը, ասաց.
««Փաստահավաք խմբի» զեկույցները անձնական տեսակետներ չեն, դրանք փաստաթղթեր են, որոնք հիմնավորված են փաստերով։ Անձնական տեսակետի կամ անձի տեսակետի տոտալ գերիշխանությունը հատուկ է թերևս Աշոտ Մանուկյանի ՀԱԿ-ին»։
Իսկ թե որտե՞ղ է հիմա Անդրանիկ Քոչարյանը հարցադրմանն ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց.
«Անդրանիկ Քոչարյանը հիմա այնտեղ է, որտեղ իր սկզբունքներն են, իր համոզմունքներն են ու գաղափարները։ Իսկ թե որտե՞ղ է ՀԱԿ-ը, այդ հարցի պատասխանը հետաքրքրամ է հասարակության մի ստվար հատվածին։ Լավ կլինի գոնե Առինջ գնալ– գալու ընթացքում այդ մասին մտածեն, որովհետև հասարակությանն այդ հարցի պատասխանն է հետաքրքրում։ Թիվ մեկ օլիգարխի նկատմամբ բռնկված սերը գուցե կուրացրել է, բայց դա իմ խնդիրը չէ, իրենք թող բարի լինեն այդ հարցերի պատասխանները տան», – եզրափակեց նա։
Այս տեսակետից ուշագրավ է ՀԱԿ Վանաձորի գրասենյակի ղեկավարի բնորոշումը «օլիգարխ» հասկացությանը։ Մեր հարցին՝ ի՞նչ է կարծում՝ արդյո՞ք օլիգարխը կարող է պայքարել քրեաօլիգարխիկ համակարգի դեմ, նա պատասխանեց.
«Ցանկացած պետությունում օլիգարխները ծնվում են պետական տնտեսական սխալ քաղաքականության արդյունքում, եթե կան օլիգարխներ, դրանց մեղավորը պետական չինովնիկներն են ու առաջին հերթին՝ նախագահը։ Այդ օլիգարխ ասվածը շատ հարաբերական հասկացություն է, այս մեծահարուստները ցանկացած երկրում աշխատում են հարկերից խուսափել, աշխատում են ցանկացած կերպով իրենց շահույթը թաքցնել։ Մեղավորը ոչ թե նրանք են, ովքեր թույլ են տալիս դա և ոչ միայն թույլ են տալիս, այլև ստեղծում են այդ համակարգը»։
Այսինքն՝ եթե համակարգը փոխվի, Ծառուկյանն այլևս օլիգարխ չի՞ համարվի հարցադրմանն ի պատասխան՝ Մանուկյանն ասաց, «Համակարգը եթե փոխվի, Ծառուկայնն էլ շատ ուրախ կլինի, որ ավելի նորմալ իրավական պետությունում ավելի օգտակար կլինի և հանգիստ խղճով կքնի»։
Մանուկյանից հետաքրքրվեցինք նա, թե ինչո՞ւ միայն վերջերս ԲՀԿ-ի համար տեսանելի դարձան երկրում առաջացած խնդիրները, չէ՞ որ դրանք շատ ավելի վաղ կային.
«Ես չէի ասի, որ վերջերս է, միշտ էլ այդ կոչերը եղել են։ 2008 թվականից մեր հարթակից նաև Լևոն Տեր-Պետրոսյանի բերանից համախմբման կոչեր են հնչել, և մենք համակարծիք ենք ընդդիմադիր ուժերի համախմբանը, որ կարողանանք մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները միասնական լուծենք, ամեն ինչ իր հասունացման շրջանն ունի։ Այսօր հասունացավ խնդիրը, և հիմա հնարավորություն ստեղծվեց, որ նախկինում մեր առաջ դրած խնդիրներն իրականացնենք»։
Նախկին ՀՀՇ Աշտարակի տարածքային կառույցի ղեկավար Արարատ Մորիկյանը ևս կարծում է, որ ընդդիմությունն այնքան ուժեղ էր, որ հասան վարչապետի հրաժարականին։ Ինչ վերաբերում է առանց «Բարգավաճ ձայաստանի»՝ նախագահի հրաժարականին հասնելուն, մեր զրուցակիցն ասաց. «ՀԱԿ-ն առանց ԲՀԿ-ի պայքարել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Աարգսյանի դեմ, հիմա եթե ԲՀԿ-ն կմիանա՝ լավ, եթե ոչ, ապա մենք մեր պայքարը անօրեն իշխանությունների դեմ շարունակելու ենք։ Դուք էլ լավ գիտեք, որ ո՛չ Ռոբերտ Քոչարյանն է ընտրվել, ո՛չ էլ Աերժ Աարգսյանը։ Իմ նպատակն արդար ընտրություններ ու իշխանություններ ու իշխանոըյուններ ունենալն է»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։