
Տիգրան Սարգսյանը կնշանակվի Ավետ Ադոնցի, Ադոնցը՝ Օլեգ Եսայանի պաշտոնում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ կառավարության հետ միասին փոփոխություններ տեղի կունենան նաեւ Հայաստանի դիվանագիտական կորպուսում։
Օրինակ՝ Բելգիայում եւ ԵՄ-ում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը նշանակվելու է Ռուսաստանում Հայաստանի դեսպան: «Այսինքն՝ այդ երկրում դեսպանի պաշտոնից կազատվի Օլեգ Եսայանը: Հիշեցնենք, որ Ավետ Ադոնցը Բելգիայում դեսպան էր նշանակվել 2009թ.:
Մինչ այդ նա «Պատգամավոր էր եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: Դեսպան նշանակվելուց հետո նրա անդամությունն այդ կուսակցությանը սառեցվեց:
Որոշ տեղեկությունների համաձայն Ա.Ադոնցի փոխարեն Բելգիայում եւ ԵՄ-ում դեսպան կնշանակվի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը»,- գրում է «Ժամանակ»-ը:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։