Սուրիկ Խաչատրյանը՝ ԱԻ նախարա՞ր. «Ժողովուրդ»

«Տեղեկություններ կան այն մասին, որ վերջերս Արթուր Բաղդասարյանին է հանդիպել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա)։

ArmLur-ի հաջողվեց պարզել, որ Ս. Խաչատրյանը Ա. Բաղդասարյանին խնդրել է կոալիցիայից դուրս գալուց առաջ միջնորդել Սերժ Սարգսյանի մոտ, որպեսզի իրեն նշանակեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով։

«ArmLur-ի տեղեկություններով՝ ՕԵԿ առաջնորդը հասկանալով, որ միայն իր միջնորդությունը լուրջ ազդեցություն չի կարող ունենալ Սերժ Սարգսյանի մոտ, որոշել է գործին «խառնել» ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, ով Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն է։ Ինչպես նաև Սերժ Սարգսյանի մտերիմն է ՕԵԿ-ից դուրս եկած ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը։

Բայց միաժամանակ Ա. Բաղդասարյանը Լիսկային առաջարկել է պատրաստվել նոր աշխատանքին և մի լավ էլ մաղարիչ «կազմակերպել»,–գրում է թերթը, որի հետ զրույցում ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը հերքել է այս լուրը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս