Իրանը սառեցված ակտիվներից ստացել է ևս 450 միլիոն դոլար. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանություններն ապասառեցրել են Իրանի ակտիվների ևս մի մաս, որոնք ավելի վաղ արգելափակվել էին՝ կապված Իրանի միջուկային ծրագրի զարգացման հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության պետի տեղակալ Մարի Հարֆը:

Վերջինիս խոսքերով՝ ԱՄՆ-ն այդ քայլին է գնացել նրա համար, քանի որ Թեհրանը պահպանել է «Վեցյակի» հետ պայամանավորվածությունների կատարումը, ինչի մասին վկայել է նաև ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի հաշվետվությունը: Հարֆը մանրամասնել է, որ ապասառեցվել է 450 միլիոն դոլար:

Այս տարվա հունվարին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ համատեղ պլանի իրագործումն Իրանին հնարավորություն կտա նորից մատչելի դարձնել այն 4.2 միլիարդ դոլարը, որը նախկինում սառեցրել են նրա արտասահմանյան հաշվեհամարներում: Արդեն փետրվարին Իրանն այդ գումարից ստացել էր 550 միլիոն դոլար:

Տեսանյութեր

Լրահոս