Բաժիններ՝

ԵԱՀԿ-ը պատրաստ է վերահսկել Ուկրաինայի իրավիճակի ապաէսկալացման գործընթացը. Բուրկհալտեր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությունը պատրաստ է առաջնային դեր խաղալ Ուկրաինայում տիրող իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ միջոցների իրականացման մեջ:

Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը: Նրա խոսքերով՝ Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները վկայեցին այն մասին, որ միջազգային հանրությունը հավատ է ընծայում նմանատիպ բարդ առաքելությունների հարցում ԵԱՀԿ-ի ունեցած փորձին:

Բուրկհալտերը հավելել է, որ տվյալ հարցում հուսով է ստանալ այլ երկրների մեծ աջակցությունը: Ներկա դրությամբ Ուկրաինայում արդեն իսկ գործում է ԵԱՀԿ-ի 120 դիտորդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930