Բաժիններ՝

Սիրիան հերքել է իր զրահատեխնիկային Հորդանանի կողմից ավիահարված հասցնելը

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հորդանանի ռազմաօդային ուժերն ավիահարված չեն հասցրել սիրիական զրահատեխնիկային: Այս մասին գործակալությանը հայտնել է Սիրիայի զինված ուժերում նրա աղբյուրը.

«Մեր բանակին պատկանող որևէ տրանսպորտային միջոց չի շարժվել Հորդանանի սահմանի ուղղությամբ: Այն, ինչը հանդիսացել է Հորդանանի ռազմաօդային ուժերի թիրախ, չի պատկանում Սիրիայի զինված ուժերին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե Հորդանանը Սիրիայի հետ սահմանին ոչնչացրել է սիրիական մի քանի միավոր զրահատեխնիկա: Ընդգծվել էր, որ սիրիացի զինվորականները պլանավորել էին հատել սահմանն ու ներթափանցել Հորդանան:

Միաժամանակ հաղորդվում է, որ Սիրիայի ավիացիան կրկնակի ռմբակոծել է Լիբանանում՝ Բեքաայի հովտում, գտնվող փախստականների ճամբարը: Ոչ ոք չի տուժել դրանից, սակայն վնասվել է վրանային ճամբարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս