Բաժիններ՝

Ուկրաինան շարժվում է դեպի անդունդ. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր բնակչության հետ ուղիղ շփման ժամանակ հայտարարել է, որ խաղաղ բնակիչների դեմ տանկեր ու ավիացիա կիրառելը հանդիսանում է Ուկրաինայի իշխանությունների ևս մեկ հանցագործությունը:

Պուտինն ընդգծել է, որ Ուկրաինայի իշխանությունները փոխանակ գիտակցեն երկրում տեղի ունեցող իրադարձությունները և երկխոսության փորձեր ձեռնարկեն, սկսել են ավելի շատ սպառնալ ուժի կիրառմամբ և անգամ հասել են նրան, որ քաղաքացիական բնակչության դեմ ուղղել են տանկեր ու ավիացիա: Պուտինը հավելել է, որ Ուկրաինան շարժվում է դեպի անդունդ:

Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայիս կառավարությունը երկրի արևելքում բանակցում է միայն իր կողմնակիցների հետ: Պուտինի խոսքերով՝ Վիկտոր Յանուկովիչն իր պարտքը կատարել է այնպես, ինչպես համարել է հնարավոր ու անհրաժեշտ: Ղրիմի հետ կապված՝ նա հայտարարել է, որ Ռուսաստանը չէր էլ կարող վարվել այլ կերպ, քանի որ մտահոգված է եղել Ղրիմի ռուսալեզու բնակչության ճակատագրով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930