
Հայաստանը ծագումով ադրբեջանցի վարձու մարդասպանին արտահանձնել է Ռուսաստանին. աղբյուր

BaltInfo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանից Մոսկվա է արտահանձնվել ենթադրյալ ադրբեջանական ծագումով վարձու մարդասպան, ով մեղադրվում է գործարարի սպանության մեջ: Այս մասին գործակալությանը հայտնել են իրավապահ մարմիններում նրա աղբյուրը.
«Ծագումով ադրբեջանցի վարձու մարդասպանը, ով 2004 թվականին ստացել է Ռուսաստանի քաղաքացիությունը, բացահայտվել է 2012 թվականի ապրիլին Մոսկվայում պատվերով սպանություն կատարելու մեջ և Ռուսաստանի ու Հայաստանի իրավապահների համատեղ գործողության ժամանակ ձերբակալվել է 2014 թվականի ապրիլին և ուղարկվել Ռուսաստան»:
Վարձու մարդասպանը մեղադրվում է 2012 թվակայի ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը Մոսկվայում 52-ամյա ղազախ գործարար սպանելու մեջ, ով մայրաքաղաքում ուներ ավտոլվացման կետ: Վարձու մարդասպանը խլացուցիչով ատրճանակով 7 անգամ կրակել էր գործարարի վրա, որոնցից 3-ը՝ նրա գլխին:
Հետաքննությանը հաջողվել էր հայտնաբերել այդ զենքը, որով սպանել էին գործարարին ու պարզել վարձու մարդասպանի ինքնությունը, սակայն վերջինիս հաջողվել էր լքել Ռուսաստանի տարածքը: Ընդգծվում է, որ վարձու մարդասպանը Վլադիմիր քաղաքի 27-ամյա բնակիչ է՝ էթնիկ ադրբեջանցի: Ներկա դրությամբ հետաքննություն է տարվում սպանության պատվիրատուներին բացահայտելու ուղղությամբ: