Բաժիններ՝

Պուտինն ու Մերկելն Ուկրաինայի հարցում ընդհանուր հայտարարի չեն եկել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Reuters-ը:

Զրույցի ընթացքում հիմնականում անդրադարձ է եղել Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ ճգնաժամային բանակցություններին, որոնք պետք է կայանան հինգշաբթի Ժնեւում:

«Գոյություն ունեն Ուկրաինայի ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ, սակայն ուշադրության կենտրոնում էր Ժնեւում հանդիպման նախապատրաստման հարցը»,-հայտարարել են Գերմանիայի կանցլերի ներկայացուցչությունից:

Միաժամանակ` Կրեմլի լրատվական ծառայությունից հայտնել են, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ընդգծել է, որ Ուկրաինայում հակամարտության էսկալացիան երկիրը կանգնեցնում է քաղաքացիական պատերազմի եզրին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս