Բաժիններ՝

Պուտինը նշանակել է Ղրիմի ու Սևաստոպոլի ղեկավարների պաշտոնակատարներին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Սերգեյ Աքսյոնովին Ղրիմի Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:

Պուտինի երկրորդ հրամանով՝ Սերգեյ Մենյայլոն նշանակվել է Սևաստոպոլի նահանգապետի պաշտոնակատար: Նախօրեին Պուտինը հանդիպել էր տվյալ ժամանակ դեռ Ղրիմի վարչապետ Աքսյոնովի հետ և հայտնել էր նրան հանրապետության ղեկավար նշանակելու իր մտադրության մասին:

Պուտինն ընդգծել էր, որ Աքսյոնովը շատ բան է արել Ղրիմը Ռուսաստանի հետ վերամիավորելու համար, ինչի համար էլ ողջ երկրի ու ղրիմցիների անունից շնորհակալություն է հայտնել նրան: Պուտինի խոսքերով՝ Աքսյոնովը՝ որպես հանրապետության ղեկավար, դեռ շատ անելիքներ ունի Ղրիմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930