ՕԵԿ-ը կլքի՞ կոալիցիան. «Ա1+»
Ինչպես հայտնի է՝ վաղը տեղի է ունենալու ՕԵԿ քաղխորհրդի նիստ կլինի, որտեղ, ըստ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը՝ քննարկվելու է ստեղծված քաղաքական նոր իրավիճակը։
«Ա1+»-ի հարցին՝ «այս նոր քաղաքական իրավիճակում որտե՞ղ եք տեսնում ՕԵԿ-ի տեղը», ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը պատասխանել է. «Նոր իրավիճակի հետ կապված ՕԵԿ-ը քաղխորհրդի նիստ է հրավիրել, տարբեր հարցեր կքննարկվեն, այդ թվում նոր իրավիճակում ՕԵԿ-ի դիրքը, տեղը, դերը եւ այլն, «Օրինաց երկիրը» միշտ էլ առանցքային դերակատարություն է ունեցել մեր քաղաքական դաշտում եւ կունենա, քաղխորհրդի նիստը կլինի, կքննարկենք, կորոշենք, տեղյակ կպահենք բոլոր հարցերի մասին»: