
Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը երեկ իրականացրել է РС-24 Jars միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական թռիչք:
Դա իրականացվել է Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի ու օդա-տիեզերական պաշտպանության զորքերի Պլեսեցկի տիեզերակայանից: Կարճ ժամանակ անց այն ընկել է մոտ 9000 կիլոմետր հեռավորության վրա ընկած Կամչատկայի «Կուրա» զորավարժարանում:
ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Իգոր Եգորովը հայտնել է, որ թռիչքն իրականացվել է մոսկովյան ժամանակով ժամը 10.40-ին: Թռիչքի հիմնական նպատակը տվյալ դասի հրթիռների հուսալիության հաստատումն է: Հրթիռը ստեղծվել է «Տոպոլ Մ»-ի տեխնոլոգիական բազայի վրա, սակայն ի տարբերություն նրա, հրթիռի ստեղծման ծախսերն ու ժամկետը զգալիորեն կրճատվել են:
РС-24-ի հիմնական առանձահատկությունները գաղտնիացված են: Ընդգծվում է, որ այս տարի Ռուսաստանն արդեն երկրորդ անգամ է փորձարկում РС-24 միջմայրցամաքային հրթիռը: Նախորդ փորձարկումն իրականացվել է մարտին (Ուկրաինայում իրավիճակի սրումից հետո): ՌԴ ՊՆ-ի ներկայացուցչի խոսքերով՝ РС-24-ը հետագայում դառնալու է Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի հիմքը: