Բաժիններ՝

Ուկրաինան ու ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել Կիևին 1 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու մասին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան ու ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել Կիևին 1 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն հատկացնելու մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը.

«Այսօր Վաշինգտոնում 1 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն ստանալու մասին համաձայնագիր է ստորագրվել ԱՄՆ-ի ու Ուկրաինայի կառավարությունների միջև»: Ավելի վաղ Ուկրաինային նման օգնություն հատկացնելուն կողմ է արտահայտվել ԱՄՆ կոնգրեսը:

Բացի այդ, Ուկրաինան կստանա հավելյալ 50 միլիոն դոլարի օգնություն՝ կոռուպցիայի դեմ պայքարի և ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս