Բաժիններ՝

Զինյալները գրավել են Սլավյանսկի օդանավակայանը (տեսանյութ)

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում պատկերված է անջատողականների կողմից Սլավյանսկի օդանավակայանի գրավումը:

Տեսանյութում նրանք հայտարարում են, որ փորձում են դրանով իսկ ապահովագրել իրենց Կիևից ուժայինների ժամանումից և խոստացել են, որ օդանավակայանում վայրէջք չի կատարի ուկրաինական բանակի և ոչ մի ուղղաթիռ:

Արդեն իսկ Սլավյանսկ է ժամանել մի քանի ռազմական բեռնատար, որոնք ականատեսների վկայությամբ զինյալներին համալրում են հասցրել: ԶԼՄ-ների տվյալներով՝ նրանց զինված են գնդացիրներով, նռնականետերով ու դիպուկահար հրացաններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս