ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի ևս 4 նախկին պաշտոնյայի նկատմամբ
РБК-Украина-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհուրդն այսօր ընդլայնել է ուկրաինական պետական միջոցներն ապօրինի յուրացնելու համար պատասխանատու անձանց ցուցակը, որոնց դեմ ԵՄ-ը կիրառել է պատժամիջոցներ: Տվյալ ցուցակում ներառվել է ուկրաինացի ևս 4 պաշտոնյա, որով և ԵՄ-ի «սև ցուցակում» ընդգրկվածների քանակը 18-ից հասցվել է 22-ի:
Այս մասին հայտնել է ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայությունը, ըստ որի՝ այդ 4 պաշտոնյայի ակտիվները սառեցվելու են՝ կապված Ուկրաինայի պետական միջոցնեը վատնելու հետ: Ընդգծվում է, որ տվյալ անձանց ցուցակը ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու է վաղը:
ԵՄ-ը վերոշնյալ 18 անձանց նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել այս տարվա մարտի 5-ին: ԵՄ-ը մասնավորապես սառեցրել էր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի, նրա որդիներ Ալեքսանդրի ու Վիկտորի, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի ու նրա որդու՝ Ալեքսեյի, Անդրեյ և Սերգեյ Կլյուև եղբայրների, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի ու նրա որդի Արտեմի, գործարար Սերգեյ Կուրչենկոյի ակտիվները: