
Զարեհ Սինանյանը դարձել է Գլենդելի քաղաքապետ

Glendale News Press-ի փոխանցմամբ՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը նախորդ երեքշաբթի քաղաքային խորհրդի կողմից նշանակվել է քաղաքապետ: Նա խոստացել է օպտիմալացնել քաղաքի ծախսերը, ընդլայնել բիզնեսի հնարավորությունները, արագացնել քաղաքի աշխուժացումը և այլն.
«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Գլենդելի բոլոր հատվածները՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, խոշոր բիզնեսից մինչև փոքր խանութներ, տանտերերն ու վարձակալները կիարժեք մասնակցություն ունենան քաղաքի բիզնեսին»:
Սինանյանը Գլենդելի քաղաքապետի պաշտոնում փոխարինել է Դեյվ Ուիվերին: Սինանյանը քաղաքային խորհրդի անդամ է ընտրվել նախորդ տարվա ապրիլի վերջին: