
Հովիկ Աբրահամյանի ծրագիրը կարդալուց հետո միայն կարելի է խոսել նրանից սպասելիքների մասին. Ռուբեն Հակոբյան. tert.am

«Ժառանգությունը» մշտապես հայտարարել է և հիմա էլ հայտարարում է, որ անձի խնդիր դրված չէ, թե ով է Հայաստանի վարչապետը, կարևորը ծրագիրն է, որով նա կներկայանա:
«Ծրագիր, որը պետք է ունենա ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական բաղադրիչ: Եվ ծրագիրը կարդալուց, ուսումնասիրելուց հետո արդեն կարելի է կարծիք հայտնել»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ պատասխանելով երեք հարցի՝ ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տնտեսական քաղաքականությունը տարբե՞ր է լինելու Տիգրան Սարգսյանի քաղաքականությունից, ի՞նչ սպասելիքներ ունի դրական և բացասական առումով և արդյո՞ք նա, ինչպես ավելի վաղ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էր ասել, այն անձն է, ով ընդունելի է ժողովրդի համար:
Հիշեցնենք, որ ոչ իշխանական քառյակի ձևաչափով ժամանակին խոսվում էր այլընտրանքային տնտեսական ծրագրի՝ պլատֆորմի մասին:
Մանրամասներն` այստեղ