
Հանրապետականի ցուցակով պատգամավոր կդառնա Լեռնիկ Ալեքսանյանը. news.am

Ազգային Ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի մանդատը բաժին է հասնելու ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ համարին՝ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ մանդատից հրաժարվելու դիմում չի գրելու եւ, ըստ երեւույթին, պատգամավոր կդառնա:
Հարցին, թե ուրախ է, որ կրկին օրենսդիր մարմնում է աշխատելու, նա պատասխանեց. «Բնական է՝ ցուցակով հաջորդը ես եմ, եւ եթե մեկը գնում է գործադիր մարմին, ես պետք է դառնամ պատգամավոր: Նորություն չէր, ընթացքը այդպիսին էր: Մարդը, որը ցանկանում է աշխատել, պատգամավոր լինելը հնարավորություն է տալիս ավելի ակտիվ դրսեւորվել։ Ես այժմ զբաղվում եմ կուսակցական աշխատանքով եւ եթե կուսակցությունը գտնում է, որ պատգամավոր պետք է լինեմ, ապա կաշխատեմ»,- ասել է նա:
Մանրամասներն` այստեղ