Պուտինի ու Մեդվեդևի աշխատավարձն ավելացվել է գրեթե եռակի անգամ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով 2.65 անգամ մեծացվել է Ռուսաստանի նախագահի (իր) և վարչապետի (Դմիտրի Մեդվեդև) աշխատավարձերի չափը:
Համապատասխան փաստաթուղթն այսօր հրապարակվել է Կրեմլի կայքում: Ռուսաստանի նախագահն ավելի վաղ բարձրացրել էր մնացյալ գրեթե բոլոր ռուս պաշտոնյաների աշխատավարձը: Վլադիմիր Պուտինը նախորդ տարի վաստակել է 3.6 միլիոն ռուբլի, իսկ Դմիտրի Մեդվեդևը՝ մոտ 4.2 միլիոն ռուբլի:
Կառավարության անդամների թվում 2013 թվականին եկամուտների ցուցանիշով առաջատարը բաց կառավարության հարցերով նախարար Միխայիլ Աբիզովն է՝ 282.9 միլիոն ռուբլի: Ռուսաստանի նախագահի օգնականների թվում 2013 թվականին ամենաշատը վաստակել է Իգոր Լևիտինը՝ 21.9 միլիոն ռուբլի: