
Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի չունենալ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 17-ին նշանակված Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Ուկրաինայի հանդիպումը կարող է տապալվել, եթե Կիևն ուժ կիրառի երկրի արևելքում:
Այս մասին ՄԱԿ ԱԽ-ում Ուկրաինայի վերաբերյալ արտակարգ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը.
«Ի՞նչ եք կարծում, եթե վաղն ուկրաինական զինված ուժերը մարտական գործողություններ սկսեն երկրի հարավ-արևելքում, մենք թղթե՞ր ենք ստորագրելու այդ հանդիպման ժամանակ:
Բնականաբար, նման հանդիպման անցկացման հնարավորությունն արմատականորեն կխաթարվի, եթե ռազմական գործողություններ սկսվեն Ուկրաինայի հարավ-արևելքում»: