
Յանուկովիչը Ուկրաինայում կատարվող իրադարձությունների մեջ մեղադրել է ԱՄՆ-ին

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայի արեւելքում կատարվող իրադարձությունների մեջ մեղադրել է ԱՄՆ-ին, հաղորդում է РИА Новости-ն:
«Ցանկանում եմ հայտարարել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին ԱՄՆ-ի ուղղակի առնչության մասին, որը ոչ միայն միջամտում է երկրում կատարվող իրադարձություններին, այլեւ մատնանշում, թե ինչ եւ ինչպես է հարկավոր անել»,-հայտարարել է Յանուկովիչը:
Նա նաեւ նշել է, որ ուկրաինական իշխանություններն արեւելյան շրջանների վերաբերյալ որոշում են կայացրել ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենանի հետ հանդիպումից հետո: «Բրենանը փաստացի արտոնել է զենքի կիրառումը եւ արյունահեղություն է սադրել Ուկրաինայում», – ասել է Յանուկովիչը: