«Նավթոգազի» ղեկավարն ընդունել է, որ առկա է ԵՄ-ին Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարման կասեցման հավանականություն
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` գոյություն ունի ԵՄ-ին Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարման կասեցման հավանականություն: Այս մասին հայտարարել է ուկրաինական «Նավթոգազի» ղեկավար Անդրեյ Կոբոլևը:
Նա հայտարարել է, որ եթե քաղաքականությունը սկսում է գերակայել գազային ոլորտի տնտեսության վրա, ապա առաջանում են նմանատիպ մեծ ռիսկեր: Կոբոլևը կարծում է, որ ներկայումս առկա է 2 ուղի` խուսափելու համար ռուսական գազի մատակարարումների կասեցումից.
«Կամ մենք գազի գնի պահպանման շուրջ կպայմանավորվենք «Գազպրոմի» հետ, կամ էլ մենք կպայմանավորվենք եվրոպական այն ընկերությունների հետ, որոնք գազ են գնում «Գազպրոմից», իսկ հետո այն վաճառում են մեզ, ինչպես նաև կսկսեն ուղիղ վճարումներ անել մեր տարածքով գազի տարանցման հարցում մեր ծառայությունների համար»:
«Նավթոգազի» ղեկավարը հավելել է, որ ուկրաինական կողմն արդեն իսկ Եվրահանձնաժողովին և եվրոպական առաջատար ընկերություններին առաջարկել է Ռուսաստանի արևմտյան սահմանին գազի գնման մասին բանակցություններ սկսել «Գազպրոմի» հետ: