Սերժ Սարգսյանը՝ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի մասին . «Հրապարակ»

«Հրապարակ» գրում է.

Երեկ՝ օրվա վերջում, ՀՀԿ-ն հայտարարեց, որ ԳՄ և քաղխորհրդի նիստը հրավիրել են ոչ թե երկուշաբթի, այլ կիրակի, ինչը նշանակում է, որ քաղաքակաև ուժերի հետ հանդիպումները կայանալու են ուրբաթ-շաբաթ օրերին, և դրանց արդյունքները կանխատեսելի են։ Ինչ վերաբերում է նախորդ՝ հինգշաբթի օրվա նիստին, այն տևել է կես ժամ, խոսել է միայն Սերժ Սարգսյանը՝ տեղեկացրել սահմանադրական բարեփոխումների մասին, կանգ է առել իր հայտարարության վրա, որից առանձնացրել է ոչ միայն երրորդ «սրոկի» թեզն, այլև կուսակցության վճռորոշ դերակատարության հատվածը՝ կրկնելով, որ անկախ նրանից երկրում կլինի խորհրդարանական, թե նախագահական կառավարում, ՀՀԿ-ն քաղաքական ասպարեզում չի կորցնելու իր ներուժը։ Խոսել է 3 ուժերր հետ հանդիպման մաևրամասների մասին, տեղեկացրել, որ Դաշնակցությունը խիստ կառուցողական է տրամադրված։ ԲՀԿ-ի մասին քաղաքավարի է արտահայտվել, միաժամանակ տեղեկացրել է՝ որևէ մեկի հետ որևէ բան չեն պայմանավորվել, ամեն ինչ պարզ կդառնա հաջորդ հանդիպումից հետո։

Մանրամասները «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930