
Կիմ Չեն Ինը մերժել է Կորեական թերակղզու միավորման պլանը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ի Պաշտպանության պետական կոմիտեն մերժել է Կորեական թերակղզու միավորման պլանը, որն առաջարկել էր Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն:
Կիմ Չեն Ինի գլխավորած Պաշտպանության պետական կոմիտեն այսօր հայտարարել է, որ այդ պլանը քաղքենիություն է և արժանի չէ ուշադրության: Գերատեսչությունը կարծում է, որ Պակ Կին Խեի առաջարկած միավորման դոկտրինը որևէ կապ չունի միջկորեական հարաբերությունների բարելավման հետ:
ԿԺԴՀ-ը Հարավային Կորեային խորհուրդ է տվել որևէ օգտակար բան մտածել ազգի շահերի համար և ոչ թե ժամանակ վատնել դատարկաբանությունների վրա: