Բաժիններ՝

Բելառուսը կասեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` «Բելառուսական երկաթուղիներ» ընկերությունը մայիսի 27-ից դադարեցնում է դեպի Ուկրաինա կամ նրա տարածքի միջով գնացքների տոմսերի վաճառքը: Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ` անհրաժեշտություն է ծագել Ղրիմի կապակցությամբ միջազգային գնացքների ժամանակացույցում ուղղումներ կատարելու համար: Վերջնական որոշումն ընդունվելու է ապրիլի 14-ին, քանի որ երկուշաբթի մեկնարկում է մայիսի 27-ի տոմսերի վաճառքը:

Ներկա դրությամբ Բելառուսի երկաթուղիները գործում են հաստիքային ռեժիմով: Սրանից առաջ «Ուկրաինական երկաթուղիները» հայտարարել էին մայիսի 27-ից դեպի Ղրիմ գնացքների տոմսերի վաճառքը կասեցնելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930