Ռիչարդ Կիրակոսյան. Բավական հիասթափվեցի, երբ ծանոթացա սահմանադրական բարեփոխումների մանրամասներին

«Ընդհանուր առմամբ` պետք է ասեմ, որ բավական հիասթափվեցի, երբ ծանոթացա սահմանադրական բարեփոխումների մանրամասներին: Բայց միաժամանակ պետք է նշեմ, որ նախագահ Սարգսյանը մեծ ներդրում արեց Հայաստանի քաղաքական պատմության մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծին և Սերժ Սարգսյանի վերջին հայտնի հայտարարությանը:

«Սա ժողովրդավարության իմաստով` կորսված հնարավորություն է: Օրինակ` այս փոփոխություններով իշխանությունների տարանջատման և միմյանց հաշվետու լինելու իմաստով` բավարար աշխատանք չի արվել: Անընդունելի է, որ նույնիսկ այս բարեփոխումներով դեռևս նախագահն է նշանակում մարզպետներին, նախագահն է նշանակում կառավարության անդամներին, (իհարկե բացառությամբ վարչապետի) և կրկին նախագահն է շարունակում նշանակել ոստիկանապետին, տարբեր կառույցների ղեկավարներին և նույնիսկ դատավորներին: Սա իշխանության մարմինների միջև հավասարակշռությունը և կայունությունը պահելու առումով կորսված հնարավորություն է»:

Անդրադառնալով 45 էջանոց նախագծում որպես այլընտրանք ներկայացված մյուս տարբերակին, որ հնարավոր է անցում կառավարման խորհրդարանական համակարգին, Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք հայտնեց, թե հաշվի առնելով Հայաստանի խորհրդարանի ներկայիս կազմը, կոռուպցիան և ոչ կոմպետենտ լինելը` նման որոշումն ավելի վատ կարող է անդրադառնալ երկրի ժողովրդավարության վրա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս