
Ռուսաստանը մշակում է Ղրիմի ռազմական անվտանգության ապահովման պլանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Գլխավոր շտաբը մշակում է մինչև 2020 թվականը Ղրիմի ռազմական անվտանգության ապահովման պլանը: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Վերջինիս խոսքերով` տվյալ պլանը քննարկվելու է ապրիլի 4-ին կայանալիք ՊՆ-ի արտահերթ նիստում: Շոյգուն հավելել է, որ իրավիճակին առավել լավ ծանոթանալու համար իրենք համապատասխան աշխատանքներ են տարել Ղրիմում ու Սևաստոպոլում, ուր հանդիպել են տեղի հրամանատարների հետ:
Շոյգուն ընդգծել է, որ Ղրիմում զորքեր տեղակայելու հարցը քննարկվել է նաև Հարավային ռազմական օկրուգի ղեկավարության հետ: